Վրաստանը և Ռուսաստանը նախըտրում են պրագմատիկ հարցերում համագործակցել` փակուղուց դուրս գալու համար
Նմանատիպ
Վրաստանի վարչապետի’ ռուս-վրացական հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս-վրացական վեցամսյա երկխոսությունը նպաստեց ռուսական շուկայում վրացական ապրանքների հայտվելուն:Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Կարասինի հերթական հանդիպման մանրամասները:
«Մենք հենց սկզբից պայմանավորվել ենք, որ երկխոսությունը վերաբերելու է միայն առևտրա-տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար հարցերին: Սակայն, անցած շաբաթ ռուց-վրացական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները թույլ չտվեցին մեզ շրջանցել այդ թեման’չնակած, որ այդ հարցերով զբաղվում է ժնևյան ֆորմատը: Մենք խորը մտահոգություն ենք հայտնել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:Կարասինը նշել է, որ ձեռք կառնվեն լրացուցիչ միջոցներ խնդիրը ուսումնասիերելու համար, սակայն մանրամասները կքննարկվեն հունիսի 26-27-ը Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ»-հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:
Նա նաև շոշափել է վրացական ապրանքները ռուսական շուկա արտահանելու թեմային և նշել, որ շուտով կկարգավորվեն տրանսպորտի և բեռնափոխադրումների հետ կապված հարցերը:
«Բորժոմի և Սաիրմե հանքային ջրերը արդեն հայնտվել են ռուսական շուկայում և այդ գործընացն ավելի ինտենսիվ է դառնում: Սրանք առաջին քայլերն են փակուղուց դուրս գալու համար, և նման փոքրիկ քայլերով կարող են հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է Աբաշիձեն’նշելով, որ Վրաստանի պրագմատիկ որոշմանը աջակցում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում