Ռ. Մորնինգսթար. «Քերին մտահոգված է արցախյան հարցի կարգավորմամբ»

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շատ հետաքրքրված է արցախյան հարցի կարգավորմամբ եւ ակտիվորեն կապի մեջ է երկու կողմերի հետ»: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա այս մասին խոսել է` պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի դիտարկմանն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելը կարեւոր է: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Դեսպանն ասել է, որ Քերին փորձում է առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հարցը դեպի լուծումը: «Նա անձնապես հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին անցյալ շաբաթ: Նա շատ է հետաքրքրված այս պրոցեսով եւ ես գիտեմ, որ կոնֆլիկտի լուծման մեջ առաջընթաց պիտի լինի:»

Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չեն հանդիպելու հունիսի 12-ին, դեսպանն ասել է. «Ես հուսով եմ, որ նախագահները կհանդիպեն, եւ ոչ շատ ուշ ապագայում առաջընթաց կընկատվի»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում