17.1 C
Yerevan

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Անցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, նա կոմայի մեջ է։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա, հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին, հետախույզ Սողոմոնին… Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը»,-ասաց նա։

Արձագանքելով Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշել էր. «Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երևակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։ Երկրորդն ուշադրության արժանի է, պաշտպանության կարիք ունի»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ հիվանդանոցից ՔԿՀ էին տեղափոխել երկու օր առաջ։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...