ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մրցավարը Բուլղարիայից է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Խաղը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ: Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Լենարտ Վեստերվոլը Շվեդիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Սալուստիա Չատո Կիպրեսը Անդորրայից: