Մանուկների աղոթքներ

Մանուկների աղոթքներ

Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր, 
Տուր մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք անհոգ, 
Ապրենք խելոք, պարկեշտ ու հեզ ու սիրենք Քեզ. Ամեն:

ԵՐԳ` «Աղոթք» (Ս. Տեր-Ստեփանյան, Կոմիտաս Գևորգյան, «Հայը և իր երգը»):

ԱՂՈԹՔ

Ես ամեն օր աղոթում եմ
Եվ Աստծուց միշտ խնդրում եմ,
Որ Նա ինձ տա իմաստություն
Եվ ուսման մեջ հաջողություն:

Աղոթելով միշտ զգում եմ
Զորությունը մեր Տեր Աստծու,
Եվ օգնությամբ Նրա սիրո
Ազնիվ ու բարի եմ դառնում:

ՀԱՅՐ ԵՐԿՆԱՎՈՐ

Հա՛յր երկնավոր, շատ սիրելի,
Ինձ ուղղիր Սուրբ Աջդ բարի,
Որ ես կյանքում քայլեմ անվախ,
Ու միշտ Քեզնով լինեմ ուրախ:

Տու՛ր ինձ Դու Քո անհուն սերը,
Ինչպես նաև շնորհները,
Որ ամենքին բարիք բաշխեմ,
Եվ Քո կամքը միշտ կատարեմ:

Տե՛ր պաշտելի, օգնի՛ր Դու ինձ,
Որ միշտ լինեմ անձ պիտանի,
Ու ամեն գործ, որ կատարեմ,
Միշտ Քո փառքին ես նվիրվեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում