Ֆրանցիսկոս պապը փոփոխել է «Հայր մեր» աղոթքը
06/06/2019 20:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Հռոմի պապը Ֆրանցիսկոս առաջինը փոփոխել է ամենահայտնի աղոթքի` «Հայր մեր»-ի բառերը: Այդ մասին տեղեկացնում է ucatholic.com կայքը:
Պապի առաջարկով` «և մի տանիր մեզ փորձության» արտահայտությունը կփոխարինվի «թույլ մի տուր, որ փորձության հանդիպենք»-ով: Նշվում է, որ աղոթքում տեղ գտած փոփոխությունները ներառվել են Միսսալի երրորդ հրատարակությունում, որ ներառում է պատարագներում ու աղոթքներում կատարվող փոփոխությունները:
Ֆրանցսկոս առաջինը վերոնշյալ փոփոխության անհրաժեշտության մասին դեռևս 2017-ին էր խոսել: «Այնպիսի տպավորություն է, որ Տերը հրահրում է, որ դեպի փորձության գնանք»,- ասել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում