Ֆրանսիայի նախագահը Ճապոնիայում հայտնվել է սկանդալի մեջ
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա, ինչը վերջին 17 տարիների ընթցքում Ֆրանսիայի նախագահներից առաջինի այցն է այդ երկիր: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ֆրանսերենում Ճապոնիան շփոթել է Չինաստանի հետ:
Անդրադառնալով Հունվարի 10-ին պատանդների հետ կապված ալժիրյան ճգնաժամին’ նա նշել է, որ փոխացնում է Ֆրանսիայի ժողովրդի ցավակցությունը չինացիներին: Այս մասին տեղեկացնում է «BBC»–ին:
Ֆրանսիայի նախագահը չի ուղղել իր սխալը և առաջ անցել:
Չին-ճապոնական հարաբերությունները ավանդաբար սառն են’ կապված պատմության և տարածքային վեճերի հետ: Երկու երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ կա երկկողմանի անվստահություն միմյանց նկատմամբ և երկու ազգությունները չեն սիրում, երբ իրենց շփոթում են:
Համաժամանակյա թարգմանության ժամաակ ուղղվել է նախագահի վրիպումը, սակայն ներկա լրագորղներից մեկը բարձրաձայնել է Օլանի սխալը` նախագահին նելով սկանդալային իրավիճակի մեջ: