Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է։
Իտալիաի Ուդինեի համալսարանի ու ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) մինչև համագործակցությունը նոր թափ է ստանում։
2019-ի հունիսի 6-ին ՃՇՀԱՀ-ում Իտալիայի Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնի և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը վավերացրին «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը, որը նաև ԵՄ Էռազմուս+ ծրագրի շրջանակներում է։ Համաձայնագրի հիմնական նպատակն է կրթության և հետազոտության ոլորտներում իրականացնել Ուդինեի համալսարանի շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով ուսումնառող ուսանողների և ՃՇՀԱՀ-ի ուսանողների փոխանակում։
«Ուրախ ենք լինել Հայաստանում և հատկապես ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում։ Մեր համագործակցությունը ինտենսիվ զարգանում է և ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ասաց Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնին։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նախորդ ծրագրերի արդյունքներին և քննարկեցին հնարավոր նոր ծրագրերի շուրջ համագործակցության ուղղությունները։
«Իտալիայի շինարարության և ճարտարապետական դպրոցների և համալսարաննների հետ մեր համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Համոզված եմ, որ Ուդինեի համալսարանի հետ այս նոր համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի երկու համալսարանների ուսանողների և դասախոսների համար ծրագրերի, մշակույթի ընկալման առումով, ինչը հետագայում կարտացոլվի ուսանողների աշխատանքներում»,- ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Ուդինեի համալսարանի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությանը սկիզբ դրվեց 2015-ին Վենետիկում՝ ՃՇՀԱՀ-ի կողմից հեղինակաց «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով միջազգայի գիտաժողովում։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում