Ալիևը ադրբեջանական ընդդիմությանը Հայաստանի գործիք է որակել
Նմանատիպ
Հունիսի 7-ին «Յենի Ազերբայջան» կուսակցության հինգերորդ համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևյալ կերպ է արտահայտվել ընդդիմության մասին. «Դրանք ապազգային ուժեր են: Դրանք ապազգային, ծախված մատնիչ խմբավորումներ են, որոնք ժամանակին իշխանության գլխին են եղել և որոնք առանց որևէ հիմքի ապրում են կրկին իշխանության գալու երազանքով: Նրանք իրենց գործունեությունը միանգամայն այլ ուղղությամբ են իրականացնում: Նրանց քաղաքական գործունեությունը, եթե դա կարելի է քաղաքական համարել, գնում է միանգամայն ուրիշ ուղղությամբ: Նրանց քաղաքական պայքարի մեթոդը խոսքը կամ կարծիքը չէ, այլ Մոլոտովի կոկտեյլը: Նրանց աջակցությունը ժողովրդի կամքը չէ, այլ արտերկրից տրամադրված գրանտները և փողերը: Նրանց խոսքի ազատությունը դատապարտություններ և Ադրբեջանի վարկաբեկումներ գրելն է և դրանք միջազգային կազմակերպություններ ուղարկելն է և այնտեղ զրպարտանքներ տարածելն է: Նրանց գործունեության ձևը հայերի հետ միանալը և Ադրբեջանին զրպարտելն է Ադրբեջանի մասին բացասական կարծիքի ձևավորելն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում