Կատարյալ հավատք
Նմանատիպ
Երաշտոտ ամառ էր, և փոքրիկ ավանի ագարակատերերն ու բնակիչներն անհանգստացած էին, թե ի՞նչ է լինելու իրենց բերքի հետ: Մի կիրակի՝ Պատարագից հետո, նրանք դիմեցին իրենց հոգևոր հովվին խորհուրդի համար:
– Տե՛ր Հայր, մենք մի բան պետք է ձեռնարկենք, հակառակ դեպքում՝ կկորցնենք բերքը:
– Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է՝ աղոթել կատարյալ հավատքով: Աղոթքն առանց հավատի աղոթք չէ: Այն պետք է բխի սրտի խորքից, – պատասխանեց քահանան:
Հաջորդ ողջ շաբաթն ագարակատերերն օրվա մեջ երկու անգամ հավաքվում էին եկեղեցում և աղոթում, որպեսզի Աստված իրենց անձրև ուղարկի: Կիրակի օրը նրանք նորից եկան եկեղեցի քահանայի մոտ:
– Տե՛ր Հայր, ոչինչ չի ստացվում: Մենք ամեն օր հավաքվում ենք միասին և աղոթում, բայց անձրև չկա ու չկա, – ասացին նրանք:
– Դուք իսկապես կատարյալ հավատքով ե՞ք աղոթել, -հարցրեց նրանց քահանան:
Նրանք սկսեցին հոգևորականին հավատացնել, որ հենց այդպես էլ արել են: Սակայն քահանան առարկեց.
– Ես գիտեմ, որ դուք կատարյալ հավատքով չեք աղոթել, որովհետև ձեզանից ոչ մեկը, եկեղեցի գալով, իր հետ անձրևանոց չբերեց:
Աղբյուր՝ Holytrinity.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում