Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» համաժողովին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին:

Համաժողովի շրջանակում կազմակերպված «Խելացի եւ ապահով քաղաք» (Smart & secure city ) ցուցահանդեսում երեւանյան պատվիրակությունը ներկայացրել է «Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի» միասնական լուծումը:
Համաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից:

Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելու եւ հնարավոր համագործակցության հարցեր:

Նշենք, որ նման միջոցառումներին Երևանի մասնակցությունը կնպաստի նաև քաղաքի վարկանիշի բարձրացմանը:

Համաժողովի ավարտին երևանյան պատվիրակության անդամները պարգևատրվել են դիպլոմներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում