26.1 C
Yerevan

Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում:Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:

Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի), շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) և տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):

spot_imgspot_img