Հակառակորդն անցնող շաբաթում խախտել է հրադադարի ռեժիմը 250 անգամ, մեկ դիվերսիոն գործողություն խափանվել է
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայք էջից:
Բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում