17.1 C
Yerevan

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

Նմանատիպ

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:

«Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն չենք թաքցրել։ Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել: Պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Եթե լինում են կադրային նշանակումներ, տեղաշարժ, փոփոխություն, մենք երբևիցե չենք թաքցրել, եթե չկա այդպիսի տեղեկատվություն, հետևաբար դեռևս այդպիսի բան չկա»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Բաբայանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին, եթե լինի որևէ զարգացում, կտեղեկացնեն հանրությանը:

spot_imgspot_img