«Բարեւ Երեւան»-ը Երեւանի ավագանու առաջին նիստին հանդես է եկել հայտարարությամբ

«Բարեւ Երեւան» խմբացությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր «Բարև Երևան» խմբակցությունը մասնակցեց ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես եկավ այսօրվա քվեարկություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությամբ հետևյալ հիմնավորմամբ.

1. ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,

2. ի նշան բողոքի՝ ընդդեմ Երևանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների և հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում