14.1 C
Yerevan

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 15-ամյա Եվա Գևորգյանը Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ Նա նաև արժանացել է «Մամուլի մրցանակի»։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Առաջին մրցանակին արժանացել է ավստրալիացի 16-ամյա դաշնակահարը, երրորդ՝ Հարավային Կորեայից 17-ամյա երաժիշտը։ Առաջին մրցանակակիրը ստացել է 15,000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10,000 դոլար, երրորդ` 5000 դոլար:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացում էր Դալասում մայիսի 31-ից հունիսի 8-ը։ Մրցույթին մասնակցում էին 13-17 տարեկան 23 դաշնակահար։

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։

spot_imgspot_img