Լուր չկա
10/06/2019 20:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Մշակութային կյանքում խնդիրներ են ծագում, աղմուկ է հասունանում, լուծման ձև են գտնում, հետո պարզվում է խնդիրն էլ, լուծումն էլ նույն կետում են: «Փոքրիկ երգիչների» բարձրացրած աղմուկը առիթ դարձավ փրկելու երևանյան հուշարձաններից մեկը: Թանկ էր արժենալու խարխլված շենքի վերանորոգումը, բայց ի՞նչ ընթացք է ստացել, ու՞ր են հասել`լուր չկա: Օրբելյան-Ղարիբյան հակամարտությունը լուծում չգտավ: Օրբելյանի գնալ-մնալը կես ճանապարհին մնաց: Սպասենք դատ ու դատաստանին: Մնջախաղի պետական թատրոնի ոգևորությունն արդեն որերորդ անգամ հիասթափության փոխվեց…
Օր-օրի ավելացող թնջուկներին լուծում է պետք: Նոր սպասումներ կան, նոր հարցեր` ի՞նչ կբերի իր հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների փոփոխությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում