16.1 C
Yerevan

Մանե Թանդիլյանի նկատողությունը՝ Զարուհի Բաթոյանին

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը թեթև նկատողություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ բյուջեի քննարկմանը նրա բացակայության համար։

«Խոսափողի մոտ եմ հրավիրում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար… և ով պետք է ներկայացնի այս պարագայում, պարոն Սաիյան, դո՞ւք եք։ Պետք է խնդրեմ, որ նախարարին փոխանցեք՝ մենք ժամկետացանկը մեկ ամիս առաջ փոխանցել ենք, որ նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այս քննարկումներին: Նաև վարչապետի հրահանգով և առհասարակ, բյուջեի քննարկումներին պետք է ներկայանան նախարարները», – քննարկումն սկսելուց առաջ հայտարարեց Մանե Թանդիլյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը զեկույցը ներկայացնելուց առաջ ասաց, որ նախարարը գործուղման է։ Սակայն Մանե Թանդիլյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ քննարկումների ժամկետացանկը ուղարկվել է նախարարություն մեկ ամիս առաջ և հնարավոր էր կազմակերպել։

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

spot_imgspot_img