ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան: Մասնագետ հետ ակումբի պայմանագիրը կնքվել է երկու տարով: Պորտուգալացին հույս է հայտնել, որ իրեն առիթ կընձնվի ակումբի հետ բարձր նվաճումների հասնել:
Ըստ այլ ԶԼՄ-ների պորտուգալացին տարեկան կստանա 2,5 միլիոն եվրո:
Ֆոնսեկան 2016 թվականից մարզում էր ուկրաինական «Շախտյոր»-ը: