13.1 C
Yerevan

Դժվարին հաղթանակ էր. Արմեն Գյուլբուդաղյանց

Նմանատիպ

Շարժայի մրցաշարում հայ շախմատիստները կիսեցին 2-8-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: Արաբական Միացյալ...

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup...

Բենզեման վնասել է ոտնաթաթը, ֆրանսիացուն 5 կար են դրել

Մայիսի 24-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով...

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի դեմ տոնած հաղթանակ որակավորել է դժվարին:

«Տղաները մեծ աշխատանք կատարեցին, կարգապահ գործեցին և միայն մի պահ կորցրեցին կենտրոնացվածությունը: Մեզ համար սա շատ դժվար հաղթանակ էր: Պաշտպանների մոտ մի պահ թուլացավ զգոնությունը, բայց դրա փոխարեն նրանք մի քանի դրվագում հրաշալի գործեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:

Գյուլբուդաղյանցի խոսքով` նմանատիպ խաղերում կարևորը տրամադրվածությունն է` հանդիպումը ստացված է, եթե համադրելի են ցանկությունը և տրամադրվածությունը:

«Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին: Մենք զգում էինք նրանց աջակցությունը»,-շեշտել է նա:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին:

spot_imgspot_img