Ջավախքի մասին երկու նոր գիրք է լույս տեսել

Ինչպես տեղեկացնում են «Միտք» վերլուծական կենտրոնից, Ջավախքի մասին երկու նոր գրքեր են լույս տեսել:

Առաջինը «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» մատենաշարի 9-րդ գիրքն է, որտեղ զետեղված են մի շարք հոդվածներ, արխիվային և այլ նյութեր: Գիրքը կարելի է տեսնել http://www.javakhk1915-23.com նախագծում, հետևյալ հասցեով.
http://www.javakhk1915-23.com/files/Javakhk_Lori_9.pdf և Books.Javakhk.net Ջավախքի վիրտուալ գրադարանի հետևյալ հասցեում. http://ru.scribd.com/doc/146143462/Northern-Gates-to-Armenia-JAVAKHK-LORI-in-Armenian-Part-9:

Երկրորդ գիրքը անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» խորագրով գիրքն է, որտեղ ամփոփված են Մ. Սարգսյանի (1924-2002 թթ.) ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաև Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ և այլն, ինչպես նաև վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:

Գիրքը կարելի է տեսնել Books.Javakhk.net Ջավախքի վիրտուալ գրադարանի հետևյալ հասցեում.

http://ru.scribd.com/doc/146136472/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%A1%D5%BC%D5%B6-%D4%B1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-Mkrtich-Sargsyan-To-Abul-Mountain

Բոլոր ջավախքասերները հնարավորություն ունեն վերոնշյալ երկու գրքերն ունենալու նաև տպագրված տեսքով’ գրադարանների համալրման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում