Էրդողանը սկսել է սպառնալ թուրք երգիչներին և դերասաններին
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է մշակույթի ոլորտի մարդկանց խստորեն պատժել, եթե նրանք մասնակցեն Թաքսիմի հրապարակում տեղի ունեցող ցույցերին:
Ինչպես տեղեկացնում է «Haqqin.az» լրատվական կայքը, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության Անկարայում տեղի ունեցած հավաքի ժամանակ նա հայտարարել է, որ այն դերասանները և երգիչները, ովքեր չեն հարգում իրենց կառավարությանը, հենց իրենք արժանի չեն հարգանքի:
«Մինչ մեր կուսակցության իշխանության գալը դուք գործազուրկ էիք: Ոչ-ոք ձեզ փող չէր հատկացնում: Մեր կառավարության տարիներին ձեր ֆինանսական դրությունը բարելավվեց, դուք ավելի հաճախ սկսեցիք նկարահանվել ֆիլմերում, համերգներով հանդես գալ, և սա՞ է ձեր շնորհակալությունը:
Ես զգուշացնում եմ ձեզ, որ այդպիսի բան թույլ չեմ տա: Դուք պետք է հարգեք ձեր կառավարությանը»- սպառնացել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը արվեստ բնագավառի նման ներկայացուցիչներին համեմատել է յենիչերների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում