Վրաստանը կրկին սգի մեջ է

Հունիսի 9- երեկոյան Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների մարմինները բերել են արդեն հայրենիք և հանձնել հարազատներին:

Սգո արարողությունը ժամանակ ներկա էր Վաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և վարչապետ Բիձին Իվանշվիլին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Սուրբ երրորդություն տաճարում Վրաստանի կաթողիկոս Իլյա երկրորդի գլխավորությամբ: Վրաստանում սուգ է հայտարարվել:

Հիշեցնենք, Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելության ժամանակ հունիսի 6-ին զոհվել են յոթ և վիրավորվել ինը վրացի զինծառայողներ:

«Civil.ge» կայքը նշում է, որ վրացական ռազմաբազաների վրա ահաբեկչական հարձակումերի պատճառը մի լուսանակար է, որտեղ վրացի 42 ամյա զինվորականը պարեկություն է անում ամերիկացի իր կոլեգայի հետ միասին Շիր Գազայի բազայի մոտ: Լուսանկարի հայտնվելուց հետո վրացի խաղաղապահները դառնում են ահաբեկիչնեչի թիրախ, որի արդյունքում վրացիները տվեցին վերջին տարիների ամենախոշոր զոհերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում