21.1 C
Yerevan

«Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

«Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշ­տում քաղաքական նոր գործընթացների հետ:

Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են՝ երկրում ձևավորված մթնոլորտի և առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհա­յին քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկաց­նել համաժողովների շարք, նաև զանգվածային միջոցառումներ:

ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղա­փարներ:

Այս տեղեկությունները ճշտելու և մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաև այս օրերին:

«Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողո­ցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայ­տարարենք այդ մասին», – ասաց Սաղաթելյանը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img