Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը
Նմանատիպ
«Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղա: Եղիան ասաց Եղիսեին. Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում: Եղիսեն ասաց. Կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ ես քեզ չեմ լքի:
Երբ նրանք եկան Բեթել, Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և ասացին. Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է: Նա ասաց. Գիտեմ, լուռ մնացեք: Եղիան ասաց Եղիսեին. Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում: Եղիսեն ասաց. Քանի կենդանի է Տերը և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի:
Երբ նրանք եկան Երիքով, այնտեղ գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին. Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է: Նա ասաց. Գիտեմ. լուռ մնացեք: Եղիան ասաց նրան. Դու այստեղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան է ուղարկում: Եղիսեն ասաց. Քանի կենդանի է Տերը, և քանի կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի:
Եվ նրանք երկուսով գնացին: Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնաց և կանգնեց հեռվում, Եղիայի և Եղիսեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանանի եզերքին: Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և երկուսով անցան, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել: Եղիսեն ասաց. Թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի: Եղիան ասաց. Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ` թող չլինի: Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ» (Դ Թագավորներ Բ 1-11):
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում