Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը եւ միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ’ ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այս համատեքստում կարեւորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում