Հ. Բագրատյանի հեղինակած նախագծերը ԱԺ օրակարգ չմտան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած նախագծերը ԱԺ օրակարգում չընդգրկվեցին։

Ինչպես հայտնում է Tert.am-ը` ԱԺ մեծամասնության քվեարկությամբ (ՀՀԿ, ՕԵԿ)՝ նախագծերից երկուսը՝ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծերը մերժվեցին, իսկ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հարցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը, որ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը, որը նախկին վարչապետը կառավարության քննարկմանն էր ներկայացրել, նախորդ նիստին արժանացել էր գործադիրի բացասական եզրակացությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում