«Բարև Երևան»-ը չի մասնակցի Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:

Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում