16.1 C
Yerevan

Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում խորհրդատվական կազմակերպության հետ կնքված՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում աշխատանքների որակի նկատմամբ պատշաճ հսկողություն ունենալու, այդ թվում՝ առաջիկայում նշված հարցերի մասով համապատասխան իրավական կարգավորումներում բարեփոփումների վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել նիստի մասնակիցներին:

spot_imgspot_img