Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
19/06/2019 20:28

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1252 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 347 մարդ (104 կին, 177 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 905 մարդ (272 կին, 462 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 5 բնակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում