ՆԱՏՕ-ն պատրաստ է Վրաստանին ընդունել առանց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի. ռուս ադմիրալ
Նմանատիպ
Ռուսաստանի Պետական դումայի Պաշպանության հանձնաժողովի նախագահ, ադմիրալ Վլադիմիր Կոմոեդովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Վրաստանին իր կազմում ընգրկել առանց Աբխազիայի և Ցխինվալիի շրջաննների:
« Ես գլխավորում եմ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի պառլամետական պատվիրակությունը: Այնտեղ հաճախ եմ մասնակցում տարբեր սեմինարների և միջոցառումների: Վերջերս ներկա եմ գտնվել նաև Լյուքսեմբուրգում Պառլամենտական ասսամբլեայի գարնանաին նստաշրջանին, իսկ այնուհետև Բրյուսելի գրասենայկում եմ հանդիպումներ ունցել: Այս հանդիպումների ժամանակ նեկա էր ոչ միայն պառլամետական խումբը, այլև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Իմ կարծիքով, ՆԱՏՕ-ն չի գտնվում լճացման մեջ, ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այլ զարգանում է բնականոն հունով: Միացյալ նահանգները ֆինանասավորում է ՆԱՏՕ-ի 75 տոկոսը, այսինք՝ գործնականում ամեն ինչ իր ձեռքում է»- Վլադիմիր Կոմոեդովի խոսքերն է մեջբերում « apsney.ge»-ն:
Կոմոեդովի կարծիքով, ՆԱՏՕ-ն շարուանկում է «բաց դռների » քաղաքականությունը:
« Մոտ ժամանակներս ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնեն հինգ պետությունններ, որոնց թվում կլինի նաև Վրաստանը: Մենք , իհարկե, հետաքրքվեցինք, թե ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն Վրաստանը ի՞նչ տեսքով կանդամակցի ՝Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ միասին: Նրանք ակնարկեցին, որ կընդունեն նաև առնաց այդ երկրամասերի: Խոսվում էր Վրաստանի ՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին՝ որպես լուծված հարցի», – հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում