Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսները մրցումային 3 օրերի ընթացքում նվաճել են 39 մեդալ` 19 ոսկե, 10 արծաթե, 10 բրոնզե: Երկրորդ տեղում 34 մեդալով Բելառուսն է. 10 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե: Եռյակը եզրափակում է Ուկրաինան 17 մեդալով` 5 ոսկե, 6 արծաթե, 6 բրոնզե:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալով 15-րդ տեղում է: Հայ ասամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: