21.1 C
Yerevan

Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:

Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,- նշել է Աննա Նաղդալյանը:

spot_imgspot_img