28.1 C
Yerevan

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Ունենալ անձնագիր, որը կարող է ձեզ տանել աշխարհի գրեթե...

Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա. այս հերոսամարտերը Առաջին հանրապետության հիմքը...

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանական խմբի անդամները և ընտանիքին անդամները չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանի որոշման հրապարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

«Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո’չ նախագահ Քոչարյանը, ո’չ պաշտպանական խմբի անդամները և ո’չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում»,– նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

spot_imgspot_img