Արցախում շուտով 3G ինտերնետ կապ կլինի

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր տեղեկացվել է, որ  10 օր հետո Արցախում վերջապես շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի՝ նոր՝ 3G սերնդի հաշվին։ Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info կայքը:

Ըստ աղբյուրի, շարժական ինտերնետ ծառայության համար ապահովվում է մինչեւ 3072/3072 (ներբեռնում/վերբեռնում) կբիթ/վրկ արագություն:

Հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեցին ծառայության սակագները։

Ի դեպ, USB-մոդեմը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից ձեռք բերելու դեպքում բաժանորդին տրամադրվում է 15 000 միավոր, որտեղ 1 միավորը հավասար է 1 դրամի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում