Հայաստանը՝ Եվրասիական առաջին կինոփաառատոնում

Հայաստանը՝ Եվրասիական առաջին կինոփաառատոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Բրիտանական Romford Film Festival կինոփառատոնի շրջանակում Լոնդոնում առաջին անգամ կայացել է Եվրասիական կինոփառատոնը (ECG Eurasian Film Festival)։ Romford film festival-ի հիմնադիրներն են երկու բրիտանացի կինեմատոգրաֆիստ, իսկ այս տարի նրանք միավորվել են Եվրասիական ստեղծագործական գիլդիային, որը եզակի հարթակ է հանդիսացել բրիտանացի կինեմատոգրաֆիստների և հետխորհրդային տարածաշրջանի նրանց գործընկերների շփումների համար։ Եվրասիական ստեղծագործական գիլդիան (Լոնդոն) միավորում է, որը զբաղվում է եվրասիական կինեմատոգրաֆիստների և այլ ստեղծագործական ուղղությունների առաջմղմամբ Մեծ Բիտանիայում և ողջ աշխարհում։

eurasianfilmfestival.uk կայքից տեղեկանում ենք, որ չնայած նրան, որ ECG Եվրասիական կինոփաառատոնն անցկացվում էր առաջին անգամ, 24 երկրից 64 ֆիլմի հայտ էր ներկայացվել, կինոփառատոնի 5 օրերին այցելել է 1500 մարդ, ցուցադրվել են ֆիլմեր Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից։

5 օրերին ընթացքում փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ եվրասիական տարածաշրջանին ոչ միայն կինոյի օգնությամբ, նաև ցուցահանդեսի, անցկացվել են կլոր սեղաններ և ստեղծագործական երեկոներ։

Փառատոնի վերջին օրը կայացել է փառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։

Գրող Ելենա Ասլանյանի «Երեք երկտողյակ» («Three distichus») գրքի հիման վրա թրեյլերը ճանաչվել է լավագույնը։

Կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բորիս Հայրապետյանը YES!TODAY! ֆիլմի համար։

«Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում