«Ինչի, դուք տելեվիզոր չե՞ք նայում» Ս.Ալեքսանյան

«Հրապարակը» գրում է. «Երեկ մեր լրագրողը փորձել է իմանալ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կարծիքը Սյունիքի կրակոցների մասին, սակայն նա ասել է, թե Հայաստանում չի եղել եւ ծանոթ չէ դեպքին:

«Լրագրողների հետ շփումը, փաստորեն, Ձեզ դուր է գալիս, եւ աշխատում եք Ձեր վրա»,- նկատել է մեր լրագրողը, որին ի պատասխան Ալեքսանյանը դառնացած հակադարձել է: «Տո էդ լրագրողներդ էնքան արեցիք, որ շուկայում էլ գործերը աստավիտ արեցին, հենա քանդել ենք»: Ապա, մեր լրագրողի կասկածներին ի պատասխան, ասել է. «Ինչի դուք տելեվիզոր չե՞ք նայում, տեսեք-ուրախացեք, քանդել են, պրծանք ձեզանից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում