Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը՝ մարզպետ

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել Սյունիքի մարզպետ։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Սուրեն Խաչատրյանը, սեփական պատգամավորից բացի, կունենա սեփական մարզպետ։ Սուրեն Խաչատրյանը Սյունիքում ունի իր ազդեցությունը, որն ապահովում էր ոչ այնքան մարզպետի պաշտոնով, որքան ունեցած հսկայական տնտեսական ազդեցությամբ։ Այդ տնտեսական ազդեցությունը նա շարունակելու է պահպանել, իսկ դա նշանակում է, որ նույն չափով պահպանելու է իր ազդեցությունը մարզպետի նկատմամբ»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում