Գերմանիան Իտալիային կվերադարձնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գողացված կտավը
01/07/2019 16:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» կտավը վերադարձվելու է Իտալիա։ Այն երկրից հանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այժմ Գերմանիայի կառավարությունը որոշել է այն հետ տալ։
News.ru-ի հաղորդմամբ, Ուֆֆիցի պատկերասրահի տնօրենը վաղուց էր կոչ արել վերադարձնել գողացված նատյուրմորտը, որը թանգարանը ստացել էր ավելի քան 200 տարի առաջ Տոսկանայի դուքսից։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է նկարչի կտավը վերադարձնել Ֆլորենցիա այցի ժամանակ։
Ուֆֆիցիի ղեկավարությունը «Ծաղիկներով ծաղկամանը» նատյուրմորտի տեղում կախել էին սև-սպիտակ նկար՝ «Գողացված» գրությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում