Դրամաշնորհը վա՞տ բան է

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ստոմ Ջանջուղազյանը, պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանին ավելի քիչ օժանդակում դրամաշնորհների տեսքով և ավելի շատ վարկեր են տալիս, պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ է պետք, որ Հայաստանին ավելի շատ օգնեն: Հայաստանը պետք է ձգտի այնպիսի երկիր դառնալ, որ ինքը մտածի մյուսներին օգնելու մասին»:

Ըստ Ստոմ Ջանջուղազյանի’ Հայաստանը հույսը չպետք է դնի օգնությունների վրա: «Ես այն կարծիքին չեմ, որ դրամաշնորհի ստացումը լավ բան է»,- ասել է գլխավոր գանձապետը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում