«Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում մեծ տեղ է հատկացվում մշակութային ազդագրերին, որոնք իրենցից ներկայացնում են յուրօրինակ արվեստի գործեր։ Դրանց վրա աշխատում են մասնագետներ՝ փորձելով այնպես ստեղծել, որ տպավորիչ և հիշվող լինեն։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իր 16-ամյա պատմության ընթացքում ինչպես փորձել է ֆիլմերի ընտրության, հրավիրվող հյուրերի հարցում լինել բծախնդիր, այնպես էլ նաև հենց ազդագրերի։
«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: Այս տարի փողոցներում, սրճարաններում, կինոթատրոններում կարելի է հանդիպել նաև «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներ։ Դրանց հեղինակն է դիզայներ Վիլյամ Կարապետյանը։
«Ոսկե ծիրանի» ազդագրային «էվոլյուցիան»՝ լուսանկարներում։
2004 թ., Վահե Ֆաթալ
2005 թ., Գարեգին Մարտիրոսյան
2006 թ., Գարեգին Մարտիրոսյան
2007 թ., Գարեգին Մարտիրոսյան
2008 թ., Գարեգին Մարտիրոսյան
2009 թ., Գարեգին Մարտիրոսյան
2010 թ., Գարեգին Մարտիրոսյան
2011 թ., Գարեգին Մարտիրոսյան
2012 թ., Գարեգին Մարտիրոսյան
2013 թ., Գարեգին Մարտիրոսյան
2014թ., Գարեգին Մարտիրոսյան
2015 թ., Գարեգին Մարտիրոսյան
2016 թ., Գարեգին Մարտիրոսյան
2017 թ., Սիլվիա Բեգլարյան, Դիանա Աղամյան
2018 թ.
2019 թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում