ՀՀԿ-ից պատժվել է 25, ԲՀԿ-ից՝ 28 պատգամավոր

ԱԺ ղեկավարությունը սկսել է պատգամավորների հանդեպ պատժամիջոցներ կիրառել: 76 պատգամավոր այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովների նիստերից ու խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայելու համար իր աշխատավարձն ամբողջությամբ չի ստացել: Ընդ որում, փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» բոլոր պատգամավորներն այդ ընթացքում ունեցել են բացակայություն:

ՀՀԿ-ից պատժվել է 25, ԲՀԿ-ից՝ 28 պատգամավոր: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ այդ 76 պատգամավորին անհարգելի բացակայելու համար չվճարված աշխատավարձն ընդհանուր առմամբ կազմել է 2 մլն 466 հազար 300 դրամ: Թե կոնկրետ ովքեր են անհարգելի բացակայած ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական Պատգամավորները, ԱԺ-ից թերթի գրավոր հարցմանն ուղարկած պատասխանում չեն մանրամասնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում