Քրիստոնեական հոգով ու ոգով ողջունում ենք Ձեր վերընտրությունը. Տեր Նավասարդ Կճոյան

«Քրիստոնեական հոգով ու ոգով ողջունում ենք Ձեր վերընտրությունը»,-այս խոսքերով Երևանի վեընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանն իր ելույթը սկսեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ Կճոյանը:

«Տարոն Մարգարյանի նախորդ երդմնակալության ժամանակ ես հիշում եմ ` Նախագահը Տարոնին ասաց` Տարոն, հուսախաբ չանես, և այսօր ես վստահությամբ կարող եմ ասել` մշակն արժանի էր իր վարձքին»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասաց Նավասարդ Կճոյանն ու ևս մեկ անգամ շնորհավորելով Տարոն Մարգարյանին նրան` մաղթեց բարօրրություն ու աշխատանքային կորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում