Կամուրջ հուշարձանի տարածքի լողավազանը պետք է ապամոնտաժել. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Կամուրջ հուշարձանի տարածքի լողավազանը պետք է ապամոնտաժել. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է լուսանկար, որտեղ Օշական գյուղում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան կա տեղադրված:

Այդ առիթով տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար:

Այն տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում