Նախարարություն. Սևանում ծաղկել են Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռները

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին վերածվում է կանաչ, կեղտոտ ու ջրիմուռներով լի ջրային ավազանի։ Մասնագետները մտոհոգություններ են հնչեցնում, բարձրաձայնում պատճառների ու անելիքների անհրաժեշըության մասին, տնտեսվարողները փորձում են հանգստացնել՝ իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքուր ափերի լուսանկարներ հրապարակելով։
Եթե նախորդ տարի առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը հրապարակավ՝ ավելի ճիշտ ուղիղ եթերում լողացին լճում, Սևան ազգային պարկի տնօրենն ավելի հեռուն գնաց՝ խմելով լճի ջուրը։ Այս տարի դեռ նման համարձակ պաշտոնյաներ չեն եղել։
Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է, թե ինչ է կատարվում Սևանում, ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը հետևանքները վերացնելու համար։
Նախարարությունից մանրամասնում են, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։
Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․
Հետևեք մեզ նաև Telegram-ում