Նորայր Գրիգորյան․ Թղթե շորեր

Նորայր Գրիգորյան․ Թղթե շորեր

Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,

Թղթե շորեր` սև տառերով,

Գլխատառերով:

Քայլեցի փողոցով.

Գարուն էր:

Տառերը խունացած

Կպան մարմնիս:

Իմ ետևից գալիս էին մարդիկ,

Կարդում մարմնիս անհասկանալի

Արտահայտությունները:

– Այսքան դաջվա՞ծք, – զարմացավ մեկը:

– Քանի՞ պատժաժամկետ է կրել, –

Հարցրեց մյուսը:

Ու փախան, հերթով փախան:

– Ողջ մի կյանք, –

Ասացի ես կույրին,

Որն անտեղյակ էր

Այս պատմությանը,

Եվ ձեռքը պարզած`

Մանրադրամ էր խնդրում

Փախչող մարդկանցից…

Հետևեք մեզ նաև Telegram-ում