Ով իմ առողջության մասին հանկարծ վատ մտածի, ուրեմն թուրքի լամուկ է. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ լավ է. այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց հենց ինքը՝ գեներալը:Այս մաիսն գրում է Tert.am-ը:

Նրան նույնիսկ զայրացրել էին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առողջական լուրջ խնդիր ունի: «Շատ լավ է, էնքան լավ, որ ով իմ առողջության համար վատ ա մտածում, ուրեմն թուրքի լամուկ ա»,- վրա բերեց պատգամավորը:

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ վերջերս գրեթե 10 օր ժամկետով գեներալ Մանվել Գրիգորյանը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիա է մեկնել։

Ըստ մամուլի տեղեկությունների’ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ և նա թոքերի խնդիր ունի։

«Էս երկրի համար էնքան բան եմ անում, որ ոչ մի հեր իր էրեխու համար չի կարում անի»,- այսպես արձագանքեց գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հարցերին ազատամարտիկների կողմից նստացույցեր, բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին: Այս մաիսն հայտնում է Panorama.am-ը:

Նա ասաց, որ ինքը տեղյակ է նրանց խնդիրներից, հնարավոր ամեն ինչ անում են խնդիրները լուծելու համար. «35 հազար երկրապահ կա, հարցերը լուծվում է»:

Մ. Գրիգորյանը հայտնեց, որ նախագիծ են մշակում ազատամարտիկների խնդիրները լուծելու համար: Ըստ նրա, նախագծի մշակմանը շատ մարդիկ են մասնակցում. «Մինչև Ղարաբաղ խորհրդակցել ենք, թե ինչ կարող ենք անել ազատամարտիկների խնդիրները լուծելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում