«Արարատ-Արմենիա»-ն նոր հարձակվող ունի
06/07/2019 10:52

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Արարատ-Արմենիա» ակումբը նոր համալրում ունի: Ակումբին է միացել 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոն, ով ծնունդով Բուրկինա Ֆասոյից է: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումիբի ֆեյսբուքյան էջից։
Ֆուտբոլիստը հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում:
Հանդիսանում է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի անդամ:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում