Վանա լճում հայտնաբերվել են հազարամյա մարջանների խութեր (Լուսանկարներ)

Վանա լճում, Աղթամար կղզու մոտակայքում սուզորդները հայտանբերել են հազարամյա մարջանների խութեր: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» լրատվական կայքին:

Վանա լճում ստորջրյա նկարահանումներ իրականցնող սուզորդների խմբի ղեկավար Թահսին Ջեյլանը նշել է, որ մարջանների տեսարանը շքեղ է, նկարահանումներն իրականացրել են մեծ ոգևորությամբ:
Թուրքական համալսարաններից մեկի ջրային պաշարների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մուստաֆա Սարըն ասել է, որ հայտնաբերված մարջանների խութերը մեծապես կնպաստեն են Վանա լճի ստորջրյա զբոսաշրջության զարգացմանը:

«Աշխարհում կենսաբազմազանություն ունեցող են համարվում այն վայրերը, որտեղ մարջաններ կան: Ինչպես գիտեք, Վանա լճի կենսաբանական կառուցվածքը բավականին աղքատիկ է: Լճում ընդամենը մի տեսակի ձուկ է ապրում: Մոտ օրես Վանա լճի մարջանները կքարտեզավորենք, և պահպանության տակ կառնենք»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում