Արգենտինան կարող է խաղալ Ազգերի լիգայում, եթե Մեսսիին որակազրկեն
08/07/2019 12:53

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է մտածել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում հանդես գալու հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Copa America-ի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Մեսսիի ստացած կարմիր քարտի և սուր քննադատությունից հետո «ալբիսելեստեն» կարող է լրջագույնս պատժվել: Եթե Մեսսին որակազրկվի, ապա Արգենտինայի ֆեդերացիան մտադիր է ընդունել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հրավերը և հանդես գալ Եվրոպայում:
Copa America-ի խաղարկության երրորդ տեղի խաղում Մեսսին կարմիր քարտ էր ստացել և հանդիպումից հետո քննադատել էր կազմակերպիչներին ու մեղադրել կոռուպցիայի մեջ: Մեսսին չէր եկել անգամ բրոնզե մեդալը ստանալու: